Քարդաշյանների ընտանիքը կնքել է պատմության ամենախոշոր՝ 100 միլիոն դոլարանոց ռեալիթի-շոու գործարքը

10:01   27 փետրվարի, 2015

Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքը E! ալիքի հետ կնքել են Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի առաջիկա չորս տարվա նկարահանումների 100 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը։ Սա համարվել է ամենախոշոր գործարքը ռեալիթի-շոուների գոյության ամբողջ պատմության  ընթացքում, հայտնել է PageSix-ը։

Հիշեցնենք, որ Brit Awards-2015 երեկոյի ընթացքում Քիմը երկու անգամ բարձրացել է բեմ. սկզբում ներկայացրել է  իր ամուսնու ելույթը, իսկ  հետո հայտարարել «Համաշխարհային ճանաչում» եւ «Տարվա հայտնություն» անվանակարգերում հաղթողի անունը (Սեմ Սմիթ)։ Քիմին բեմ են հրավիրել երեկոյի հաղորդավարները, ովքեր առիթը բաց չեն թողել եւ Քիմի հետ սելֆի են արել։



© NEWS.am STYLE