Քիմ Քարդաշյանի սեքսուալ լուսանկարը՝ Instagram-ում իր 27 միլիոն օգտատերերի պատվին

10:24   27 փետրվարի, 2015

Երեկ Քիմ Քարդաշյանի Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թիվը հասել է 27 միլիոնի (իսկ Twitter-ի էջում 29 միլիոն), ինչի կապակցությամբ նա սեքսուալ լուսանկար է (նյութի գլխավոր լուսանկարը) հրապարակել իր միկրոբլոգում եւ գրել. «Շնորհակալություն, ես ձեզ շատ եմ սիրում»։


Նշենք, որ Քիմ Քարդաշյան ու իր ընտանիքը E! ալիքի հետ կնքել են Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի առաջիկա չորս տարվա նկարահանումների 100 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը։ Սա համարվել է ամենախոշոր գործարքը ռեալիթի-շոուների գոյության ամբողջ պատմության  ընթացքում։



© NEWS.am STYLE