Բժիշկները հրաժարվել են պայքարել Ուիթնի Հյուսթոնի դստեր համար

12:43   27 փետրվարի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինայի վիճակը վատթարացել է։ Բոբիի մոտ ցնցումներ են նկատվել եւ նրան կրկին կոմայի մեջ են «գցել»։

Ամերիկյան Էմորի համալսարանական հիվանդանոցի բժիշկները հրաժարվել են լեգենդար երգչուհու դստերը կոմայից դուրս բերելու փորձեր անել։ Նրանք հայտնել են, որ աղջկա վիճակն ավելի է վատթարացել, հայտնել է CNN-ը եւ նրա մոտ ծանր ցնցումներ են նկատվում։ Հյուսթոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ բժիշկները հրաժարվել են պայքարել Բոբի Քրիստինայի կյանքի համար, քանի որ այդ վիճակում նա դեռ շատ երկար կարող է մնալ։

 



© NEWS.am STYLE