Նորաձեւության շաբաթը Միլանում. Prada-ի աշուն-ձմեռ 2015 ցուցադրությունը

13:45   27 փետրվարի, 2015

Օրեր առաջ Միլանում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում իրենց աշուն-ձմեռ 2015 հավաքածուներն են ներկայացրել մի շարք հայտնի ապրանքանիշեր։ Սակայն դրանցից ամենատպավորիչը Prada-ի ցուցադրությունն էր։ Այս նորաձեւության տունը մշտապես շեշտը դրել է լուրջ եւ դասական ոճի վրա, սակայն այս անգամ ներկայացվել են ավելի վառ եւ պայծառ հագուստներ։


Ըստ Միուչա Պրադայի՝ այս տարի աշուն-ձմեռ սեզոնում արդիական կլինեն 60-ականների ոճը, պաստելային գույները, մինչեւ ուսերը հասնող կաշվե ձեռնոցները, պայուսակները եւ այլն։


Խամրած-կանաչ, նուրբ վարդագույն, երկնագույն, մանուշակագույն... ոչ մեկը նման գույներ չէր ակնկալում տեսնել պոդիուի վրա։



© NEWS.am STYLE