55-ամյա Լարիսա Գուզեեւան՝ առանց դիմահարդարման

14:41   27 փետրվարի, 2015

Հայտնի հաղորդավար եւ դերասանուհի Լարիսա Գուզեեւան Instagram-ում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել, որտեղ նա է պառկած է անկողնում։ Այս լուսանկարը մեծապես զարմացրել է օգտատերերին։

Նրա երկրպագուները հիացմունքի խոսքեր են գրել նրա հասցեին.

«Սա այն դեպքն է, որ առանց դիմահարդարման ավելի լավ է, քան դրանով»... «Շաաաաաատ գեղեցիկ է», «Ընդհանրապես չճանաչեցի... ասես նորածին լինի )))։ Լարիսա, դուք բոլորից առավել եք»...



© NEWS.am STYLE