Քամերոն Դիասն ու Բենջի Մեդենը երկվորյակ են ունենալու

15:41   27 փետրվարի, 2015

Վերջերս տեղեկացրել ենք, որ հայտնի դերասանուհի Քամերոն Դիասը հղի է։ 42-ամյա դերասանուհին առաջին անգամ մայր է դառնալու։ Hollywood Life-ը հայտնել է, որ լուրեր են պտտվում, որ Դիասն ու Բենջի Մեդենը երկվորյակ են ունենալու։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Դիասը վերջերս է Մենդենին հայտնել այս երջանիկ լուրը։

«Բենջիի աչքերը արցունքներով լցվեցին։ Սակայն Քամերոնը նրան հայտնել է երկրորդ կարեւոր նորությունը. դերասանուհին երկվորյակ է ունենալու։ Ի դեպ, վերջերս նա բավականին մեծ քաշ է հավաքել»,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քամերոն Դիասն ու Բենջի Մեդենը ամուսնացել են հունվարի 5-ին։

Եվ 42-ամյա Քամերոնի, եւ 35-ամյա Բենջիի համար սա առաջին ամուսնությունն է։



© NEWS.am STYLE