Օսկարակիր Էդի Ռեդմենը՝ տրանսեքսուալ-նկարչի դերում

16:15   27 փետրվարի, 2015

Օսկարակիր Էդի Ռեդմենը տրանսեքսուալ-նկարչի դեր է խաղալու։ Դերասանի լուսանկարը, որտեղ նա ներկայացել է կանացի հագուստով եւ կեղծամով, տարածվել է ամբողջ համացանցում։ Պարզվում է, որ Ռեդմենը նկարահանվում է նոր կենսագրական ֆիլմում, որտեղ նա մարմնավորելու է դանիացի տրանսեքսուալ նկարիչ Էյնար Վեգեներին։

Ամեն ինչ սկսվեց այն հանգամանքից, որ Վեգեների կինը, ով նույնպես նկարիչ էր, մի անգամ խնդրում է նրան կանացի զգեստ հագնել, քանի որ բնորդուհին չէր եկել։ Սկզբում տղամարդը կատակել ու այս ամենը անմեղ խաղ է համարել եւ սկսել հանդես գալ Լիլի Էլբ կեղծանունով։ Սակայն ավելի ուշ՝ 1931թ-ին, Էյնարը դառնում է առաջին մարդը, ով վիրահատական միջամտության արդյունքում փոխում է իր սեռը։

Սակայն շատ շուտով հինգերորդ վիրահատության ժամանակ (որով նա պետք է հնավորություն ստանար երեխա ունենալ) Էլբան մահանում է։

 

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE