Բենդիկտ Քամբերբեթչը նամակ է գրել այն ընտանիքին, որտեղ մահացել է նրա 14-ամյա երկրպագուհին

17:10   27 փետրվարի, 2015

Բրիտանացի դերասան Բենդիկտ Քամբերբեթչը բաց նամակ է ուղարկել այն ընտանիքին, որտեղ մահացել է նրա 14-ամյա երկրպագուհի Եվա Շեպարդը։

People-ը տեղեկացրել է, որ հայտնի դերասանն իր բաց նամակում գրել է, որ մահը շատ դաժան երեւույթ է եւ իր ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել ներկա գտնվել աղջկա հուղարկավորությանը, քանի որ զբաղված է նրա ամենասիրելի սերիալի նկարահանման աշխատանքներով։

Եվա Շեպարդը «Շերլոկ» ֆիլմի մոլի երկրպագու էր։

Երեխան մանկուց առողջական լուրջ խնդիրներ է ունեցել եւ այս կարճ տարիների ընթացքում վիրահատվել է մոտ 200 անգամ։



© NEWS.am STYLE