Աշխարհի եւ Ռուսաստանի ամենաոճային տղամարդիկ ըստ GQ Russia-ի

18:24   27 փետրվարի, 2015

Հրապարակվել է GQ Russia-ի ամենամյա 100 ամենաոճային տղամարդկանց անունների ցուցակը։

Համաշխարհային մակարդակով ամենաոճային տղամարդը համարվել է Ֆարել Ուիլյամսը, ում հաջորդել են Մայքլ Ֆասբենդերը, Քոլին Ֆերթը, Ջուդ Լոուն, Էդի Ռեդմեյնը, Քանիե Ուեսթը, Բրայան Ֆերին, Ջասթին Թիմբերլեյքը, Դեւիդ Գանդին, Թոմ Ֆորդը։

Ռուսական հայտնի աստղերից այս ցուցակում հայտնվել են Անդրեյ Կոնչալովսկին, Իվան Ուրգանտը, Ֆյոդոր Բանդարչուկը, Վլադիմիր Պոզները, Սերգեյ Մազաեւը եւ Սերգեյ Շնուրովը։

Լավագույնների տասնյակը եզրափակում են Սերգեյ Լավրովը, Անտոն Զլատոպոլսկին եւ Կոնստանտին Ռեմչուկովը։

Ի դեպ, այս վարկանիշային աղյուսակը կազմվում է դեռեւս 2007թ-ից։



© NEWS.am STYLE