70-ամյա ռոքերին 16 տարվա ազատազրկման են ենթարկել մանկապղծության համար

17:39   27 փետրվարի, 2015

Բրիտանացի հայտնի երաժիշտ Գարի Գլիթերին 16 տարվա ազատազրկման են ենթարկել 13 տարեկանից ցածր երեխայի մանկապղծության համար։

Փոլ Ֆրենսիս Գադ Գլիթերը մեղադրվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման, հայտնել է BBC-ն։

Նշենք, որ Գարի Գլիթերը մեծ ճանաչում է ձեռք բերել յոթանասունականների սկզբին։



© NEWS.am STYLE