Կնոջ երջանկության տասը գաղտնիք

21:09   4 մարտի, 2015

Կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է հակառակ սեռի ներկայացուցչի կողմից: Առաջարկում ենք ծանոթանալ կնոջ երջանկության տասը գաղտնիքներին, որոնք իսկապես գործում են: Ուստի, հարգելի կանայք, փորձեք ավելի ուշադիր ընթերցել եւ հաշվի առնել ձեզ երջանկություն պարգեւող այս տասը գրավականները:

Հաճախ հիացեք ձեր կողքին կանգնած տղամարդով. Տղամարդկանց հաճելի է, որ կինը հիանում է նրանով, իր հագած վերնաշապիկով կամ կոստյումով: Հենց այս ձեւով դուք ուժ ու էներգիա եք փոխանցում ձեր ընտրյալին, եւ նա սկսում է այնպիսի քայլեր կատարել, որոնք իսկապես մեծ երջանկություն են պարգեւում ձեզ:

Բացահայտ ցուցադրեք ձեր ամբողջ հմայքը. Ցանկացած տղամարդ շատ է սիրում, որ կինը ձգտում է մշտապես ցանկալի լինել նրա համար: Դրանից հետո նա ձեզ կխոստովանի, որ դուք ամենագրավիչ կինն եք իր համար:

Հասկացեք, թե ինչ է ցանկանում տղամարդը եւ ձեր բոլոր գործողությունները բացատրեք նրա նպատակների իրականցման ցանկությամբ: Տղամարդը ի ծնե ավելի կարեւորում է սեփական շահն ու նպատակները, ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար փորձեք դիմել խորամանկ քայլերի:

Տղամարդու համար հարմարավետություն ստեղծեք. Ցանկացած տղամարդ հարմարավետություն է սիրում եւ հենց այդ է պատճառը, որ նա իր սիրուհուց հեռանում  եւ գալիս է կնոջ մոտ: Իսկ այն հարցը, թե «ինչու՞ տղամարդը չի լքում կնոջը», ունի միայն մեկ պատասխան. «որովհետեւ նա կնոջ կողքին իրեն հարմարավետ է զգում»: Տղամարդը միշտ ձգտում է լինել այնտեղ, որտեղ ավելի հարմար ու հանգիստ է: Իսկ սա չի կարող ուրախություն չպատճառել կնոջը:

Թույլ տվեք, որ տղամարդը մտածի, թե ինչպես պետք է իրականացնի ձեր ցանկությունը. Ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում են նախաձեռնող եւ նոր մտքերի ստեղծող լինել: Ուստի, ձեր նպատակներին հասնելու համար պետք չէ միանգամից հայտնել ձեր որոշման մասին: Օգնություն խնդրեք տղամարդուց. թող նա ինքը որոշի, թե ինչպես կարող է օգնել ձեզ եւ իրականացնել ձեր ցանկությունը:

Բացահայտ ցուցադրեք ձեր սեքսուալ պատրաստականության մասին. Այո, տղամարդիկ մտածում են սեքսի մասին, եւ դա շատ լավ է: Որպեսզի տղամարդը հետաքրքրված լինի կնոջով, ապա նա պետք է հասկանա, որ կինը պատրաստ է սեռական շփում ունենալ նրա հետ: Դրա համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչը մշտապես պետք է սեքսուալ լինի եւ իր արտաքինով, եւ իր բնավորությամբ: Իսկ կինը միշտ երջանիկ է, երբ նա ցանկալի է…

Անկանխատեսելի ու հետաքրքիր եղեք. փորձեք առեղծվածային եւ փոքր-ինչ հանելուկային լինել ձեր կողակցի համար, որպեսզի ձեր հարաբերությունները երջանկություն պարգեւեն եւ ձեզ, եւ ձեր ընտրյալին:

Եթե ձեր նպատակը դժվար իրագործելի է, ապա փորձեք փուլ առ փուլ հասնել դրան. Մի շտապեք եւ մի ծանրաբեռնեք տղամարդուն: Հիշեք, որ տղամարդը նույնպես հոգսեր ունի, որոնց մասին նա մտածում է: Ուստի, որպեսզի նա կատարի ձեր ցանկությունը, գործեք փուլ առ փուլ, եւ դուք կհասնեք ձեր ցանկությանն ու երջանիկ կզգաք ձեզ:

Աստիճանաբար կատարելագործվեք. Ինքնազարգացումը կարեւոր է ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու համար: Սա դրդում է տղամարդուն կնոջը գրավելու նոր մեթոդներ եւ միջոցներ փնտրել:

Ցուցադրեք, որ կապվածություն չունեք. «Որքան քիչ է կինը սիրում տղամարդուն, այնքան ավելի շատ հետաքրքիր է նրա համար»: Ավելի անհասանելի եղեք, որպեսզի տղամարդը փորձի պայքարել ձեր սիրտը գրավելու համար, իսկ սա իսկապես հաճելի գործընթաց է ցանկացած կնոջ համար:

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE