Գողը վերադարձրել է Լյուպիտա Նյոնգոյի 150 հազար դոլարանոց զգեստը

12:03   28 փետրվարի, 2015

Հայտնի դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացել էր Calvin Klein ապրանքանիշի 150 հազար դոլարանոց զգեստով, որի վրա 6000 մարգարիտ է եղել։ Սակայն նույն գիշերը The London West Hollywood հյուրանոցից գողացել էին այդ զգեստը։

TMZ-ը հայտնել է, որ գողը վերադարձրել է Լյուպիտա Նյոնգոյի թանկարժեք զգեստը։

Աղբյուրը հայտնել է, որ գողը կապ է հաստատել TMZ պարբերականի հետ եւ հայտարարել, որ մարգարիտները կեղծ են եղել, ինչպես նաեւ նա ցանկություն է հայտնել ետ վերադարձնել զգեստը։ Դրանից հետո պարբերականի աշխատակիցները կապ են հաստատել ոստիկանների հետ եւ հայտնել զգեստի գտնվելու վայրը։



© NEWS.am STYLE