Ալիշա Քիզն առաջին անգամ ցուցադրել է իր նորածին որդու լուսանկարը

13:18   28 փետրվարի, 2015

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ հայտնի երգչուհի Ալիշա Քիզը որդի է ունեցել։ Երեխային Քիզն ու իր ամուսինը՝ ռեփեր Swizz Beatz-ը, անվանակոչել էին Գենեզիս Ալի Դին։

Իսկ այժմ Instagram-ում հայտնվել է երեխայի առաջին լուսանկարը, որը երգչուհին մեկնաբանել է այսպես՝ «Սեր եւ օրհնություն»։

Լուսանկարում Ալիշան ամուսնու, վերջինիս որդու՝ Կասիմ Դինի. նրանց ավագ որդու՝ Իջիփթ Դաուդի եւ նորածին որդու՝ Գենեզիս Ալի Դինի հետ է։



© NEWS.am STYLE