Երեք խենթ կերպար մեկ օրում. Լեդի Գագան կրկին բարձունքում է

16:10   28 փետրվարի, 2015

Ո՞վ էր կասկածում, որ էպատաժի թագուհին կրկին զարմացնելու է երկրպագուներին իր հերթական քայլերով։ 28-ամյա երգչուհին գնացել էր նոր ֆոտոշարքի նկարահանմանը, սակայն պապարացիները «բռնացրել» են նրան եւ լուսանկար նրա խենթ կերպարները։ Ֆոտոշարքը իրականացվել է փողոցում՝ հեռախոսախցիկի մոտ։ Երգչուհին ստիպված իր հագուստները փոխել է մեքենայի մեջ։ Իսկ թե ո՞վ է եղել ֆոտորշարքի հեղինակն եւ ո՞ր պարբերականի համար է այն նախատեսած եղել, դեռ պարզ չէ։




Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ երգչուհին նշանադրվել է Թեյլոր Քիննի հետ, իսկ հետո լուրեր էին տարածվել նրանց հարսանիքի մասին։

Այնուհետեւ պարզվեց, որ Լեդի Գագայի հարսանիքը կազմակերպվելու է Մալիբուում գտնվող իր առանձնատանը (որն արժե 23միլիոն դոլար)։ Ավելին, հայտնի աստղն իր հարսանիքին մտադիր է հրավիրել Թոնի Բենեթին, որպեսզի կատարի Cheek To Cheek երգը։



© NEWS.am STYLE