Ալոէն դրականորեն է ազդում պոտենցիայի վրա

20:04   4 մարտի, 2015

Ալոէն մեծ ազդեցություն կարող է ունենալ տղամարդկանց պոտենցիայի վրա։ Չի կարելի այս ներգործությունը պարզապես «դրական» անվանել, քանի որ այն շատ կարճ ժամանակահատվածում կարող է ինքնավստահություն, ուժ եւ սիրելի մարդու հետ շփվելու մեծ ցանկություն առաջացնել։

Իհարկե, խոսքը ալոէի թարմ վիճակում օգատգործման մասին չէ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է խոտաբույսերով թուրմեր պատրաստել, որոնցից երկուսի բաղադրատոմսը ներկայանում ենք ստորեւ՝

Բաղադրատոմս 1

Ալոէի հյութ -170 գր.

Մեղր – 250 գր.

Կարմիր գինի (ցանկալի է չոր) – 400 գր.

Մասուր (փոշի) – 120 գր.

Մաղադանոս (փոշի) – 40 գր.

Թուրմի պատրաստման համար հարկավոր է ապակե տարայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները եւ փակել խցանով եւ մեկից երկու շաբաթ թողնել ստվերոտ տեղում։ Յուրաքանչյուր երեք օրը մեկ անգամ հարկավոր է թափահարել եւ խառնել տարայի մեջ եղած հեղուկը։Սահմանված ժամկետն անցնելուց հետո հարկավոր է լուծույթը քամել եւ խմել օրական երեք անգամ (նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ)։ Պարզապես խմելուց առաջ պետք է մեկ ճաշի գդալ թուրմը խառնել մեկ բաժակ տաք կաթի մեջ։

Բաղադրատոմս 2

Ալոէի հյութ – 150 գր.

Մեղր – 400 գր.

Ընկույզ (մաքրած) – 500-600 գր.

Վայրի գազարի արմատներ (փոշի) – 70 գր.

Ընկույզը պետք է մանրացնել եւ ավելացնել ալոէի հյութը, մեղրը եւ վայրի գազարի արմատները։ Ստացված լուծույթը պետք չէ քամել, քանի որ այն արդեն պատրաստ է։ Պետք է խմել մոտ մեկ ճաշի գդալի չափով նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ։

Ինչպես տեսնում եք բաղադրատոմսերը շատ պարզ են, իսկ բաղադրիչները՝ հասանելի։ Պարզապես պետք է մի փոքր ջանքեր թափել։

 

Աղբյուրը՝  Woman.ru



© NEWS.am STYLE