Սառույց՝ դեմքը մաքրող հիանալի միջոց

19:05   6 մարտի, 2015

Սառույցը դեմքի գեղեցկությունն ու առողջ տեսքը ապահովող հրաշագործ է։ Այն օգնում է նեղացնել լայնացած ծակոտիները եւ երիտասարդացնել մաշկը։ Իսկ թե որ լուծույթի հիմքի վրա պետք է սառույց պատրաստել, պայմանավորված է մաշկի տեսակով եւ խնդրով։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոց, որը կօգնի բարելավել մաշկի գույնը, առաձգականությունը եւ վերականգնել առողջ տեսքը։

 Այսպիսով, ինչով եւ ինչպես է պետք պատրաստել դեմքի մաշկը մաքրող սառույցը։

Առաջին հերթին հարկավոր է ցանկացած խոտաբույսով (երիցուկ, անանուխ, կատվալեզվիկ,  պատրինջ) թուրմ պատրաստել։ Անգամ կանաչ թեյ եւ կիտրոնաջուր կարելի է օգտագործել։ Թուրմի համարա անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ խոտաբույսը լցնել մեկ բաժակ ջրի մեջ, եռացնել եւ մի փոքր սպասել։ Կարելի անգամ թուրմը պատրաստել մի քանի խոտաբույսերի խառնուրդով։ Այսպիսով, երբ թուրմն արդեն զովացել է, կարելի է այն լցնել սառույցի տարաների մեջ եւ տեղափոխել սառնախցիկ։ Մի քանի ժամ անց թուրմը կվերածվի սառույցի։

Սառույցով դեմքի մաշկը մաքրելու գործընթացը պետք է կատարել առավոտյան լվացվելուց հետո։ Արդյունքում, դուք ամեն օր հիանալի տեսքով տանից դուրս կգաք։



© NEWS.am STYLE