Թուրինջով դիմակներ

20:05   11 մարտի, 2015

Գրեթե բոլորն էլ մրգերը շատ են սիրում։ Իհարկե, նախընտրելի է թարմ մրգերը վայելել ու օրգանիզմը հարստացնել վիտամիններով։ Սակայն դեմքի մաշկը նույնպես խնամքի եւ սնուցման կարիք ունի։ Եվ հենց այս հարցում օգնության կարող է հասնել թուրինջը։

Թուրինջով դիմակներ պատրաստելիս օգտագործվում է եւ դրա միջուկը, եւ հյութը։ Թուրինջը օգնում է վերականգնել մաշկի գույնը եւ թարմ ու երիտասարդ տեսք հաղորդել դեմքին։

Առաջարկում ենք կիրառել հետեւյալ դիմակները՝

Մեկ թուրինջի հյութը պետք է քամել, մի քանի շերտ անձեռոցիկը (կամ կոսմետիկ բամբակը) ընկղմել դրա մեջ, փոքր-ինչ քամել եւ դնել դեմքի վրա։ Տասնհինգ րոպե անց կարելի է լվանալ դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով։ Այս եղանակով դեմքը պետք է մաքրել օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան։

Իսկ եթե հնարավոր չէ թուրինջի հյութը քամել, ապա կարելի է թուրիջնի կտորները մանրացնել (թաղանթը անհրաժեշտ է հեռացնել) եւ դնել դեմքի վրա։ Այս դիմակը պետք է թողնել 15 րոպե, իսկ հետո դեմքը լվանալ զով ջրով։

Եվս մեկ ավանդական դիմակ։ Հարկավոր է կանաչ թեյ պատրաստել (ոչ շատ թունդ), թողնել, որ թուրմ դառնա եւ հետո քամել։ Հաջորդիվ անհրաժեշտ է քամել մեկ թուրինջի հյութը եւ երեք ճաշի գդալ հյութի մեջ մեկ ճաշի գդալ թթխմոր ավելացնել ու լավ խառնել։ Ստացված զանգվածով լի տարան հարկավոր է մի քանի րոպե դնել եռացրած ջրի մեջ։ Դիմակը պատրաստ է։ Այն պետք է միանգամից քսել դեմքին՝ թողնելով տասնհինգ րոպե։ Իսկ դիմակը հեռացնելու համար բամբակե կտորը հարկավոր է ընկղմել կանաչ թեյի մեջ։ Վերջում կարելի է դեմքը թարմացնել զով ջրով։

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE