Արամ MP3-ին, Գարիկը, Լուսինեն, Անուշիկը, Keyoh-ը եւ շատ ուրիշներ՝ Van music awards 2014-ում (ֆոտո)

11:02   1 մարտի, 2015

Yans Music Hall-ում փետրվարի 28-ին կայացավ Ռադիո Վան 2014 երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Van music awards 2014-ը: 

Մրցանակաբաշխությունը մեկնարկվեց «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի գեղեցիկ կատարմամբ: Նշենք, որ սա արդեն 4-րդ մրցանակաբաշխությունն էր, որի ընթացքում ռադիոկայանը ներկայացնում է անցած տարվա երաժշտական անցուդարձը եւ մրցանակակիրներին հանձնում միմյանցից տարբեր նկարազարդված ձեռքեր-արձանիկներ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես մրցանկաբաշխության հանդիսավարներն էին Ժակը (Հակոբ Պապիկյան) եւ  Լուլուն (Լուսինե Բադալյան): Լուլուի խոսքով. «Ամեն տարի մենք ընտրում ենք այն տաղանդավոր արտիստներին, որոնք հաճախ չեն հայտնվում հեռուստաէկրաններին: Հաղթողներին ընտրել են «Ռադիո Վան»-ի ունկնդիրներն ու ժյուրիի անդամները»:

Van music awards 2014-ի գլխավոր հյուրերն էին Ավետ Բարսեղյանը, Արամ MP3-ին՝ կնոջ եւ երեխայի հետ, Գարիկ Պապոյանը, Անուշիկ Ալավերդյանը, Լուսինե Աղաբեկյանը, Նաիրա Գուրջինյանը, Նիկ Եգիբյանը, Ռոլանդ Գասպարյանն ու իր կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, եւ շատ ու շատ ուրիշներ:

Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթողների անունները:

«May number Van»- Մարիամ Մելիք-Բախշյան

«December number Van»- Լուսինե Աղաբեկյան

Choice- Անուշիկ Ալավերդյան եւ Կարեն Մամիկոնյան բենդ

Choice- MARBEY

«July, September, October number Van»- Արփենիկ

Choice- Nazo bravo and Chilla

Choice- Nemra

«June number Van»- Գարիկ եւ Սրբուհի Սարգսյան

«January number Van»- Արփենիկ եւ Տիգրան Պետրոսյան

«September number Van»- Կարինե Առուստմյան եւ բենդ

«November number Van»- Keyoh Kolove

«April number Van»- Նաիրի

Choice- Ալեքսանդրապոլ

Choice- Արամ Mp3

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE