T.I. եւ Jeezy ռեփերների համերգի ժամանակ փոխհրաձգություն է սկսվել

10:03   2 մարտի, 2015

T.I. եւ Jeezy ռեփերների՝ Շառլոտ քաղաքում կայացած համերգի ժամանակ փոխհրաձգություն է սկսվել։ TMZ-ը հայտնել է, որ ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ովքեր են կրակել։

Հայտնի է միայն, որ կրակել են հանդիսատեսի շրջանում, եւ կա երկու վիրավոր, ովքեր թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ձերբակալվածներ չկան։

Նշենք, որ ռեփերները փոխհրաձգության ժամանակ բեմում չեն եղել, քանի որ պատրաստվել են իրենց ելույթներին։



© NEWS.am STYLE