Աղջիկներ եւ ալկոհոլ. Ջասթին Բիբերի երեկույթը ծննդյան առթիվ

13:32   2 մարտի, 2015

Մարտի մեկին Ջասթին Բիբերը նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը, ինչի առթիվ նա մեկ օր առաջ երեկույթ էր կազմակերպել։ Երգիչը ծննդյան տոնը նշել է մոդելներ Հայլի Բոլդուինի եւ Իովանա Վենտուրի հետ։ Երեկույթն անցկացվել է Կարիբյան ծովի կղզիներից մեկում։ TMZ-ին հաջողվել է գտնել երեկույթի տեսանյութը։


Հիշեցնենք, որ հունվարին Բիբերը ներողություն է խնդրել իր պահվածքի համար. «Ես ցանկանում եմ բարի եւ նուրբ լինել, ինչպիսին ես կամ իրականում։ Միգուցե ոմանք ինձ անինքնասեր համարեն, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ դաստիարակել է իմ մայրը»,- ասել էր երգիչը։

 

 

Լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE