Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը՝ «Սատանան եւ մուգ կապույտ ծովը» ֆիլմի նկարահանումներին

14:11   2 մարտի, 2015

Փետրվարի սկզբին հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հաստատել էր, որ իր կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, հղի է։ Այժմ 34-ամյա երգչին «բռնացրել են» «Սատանան եւ մուգ կապույտ ծովը» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ նա եկել էր տեսնելու իր կնոջը։ E! News-ը հայտնել է, որ նկարահանումներն անցկացվում են Նոր Օռլեանում։

Հիշեցնենք, որ Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը ամուսնացել է 2012թ-ին։ Դրանից առաջ զույգը հինգ տարի ընկերություն է արել։

 

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE