Մահացել է 90-ականների հայտնի Brownston խմբի մեներգչուհին

12:29   2 մարտի, 2015

Ուրբաթ երեկոյան Լոս Անջելեսում մահացել է 90-ականների հայտնի Brownston խմբի մեներգչուհի՝ Չարմեյն Մաքսվելը, սակայն այս մասին հայտնի է դարձել այսօր։

TMZ-ն գրել է, որ երգչուհին որդու հետ ֆուտբոլային խաղից հետո տուն է վերադարձել։ Երեկոյան ժամը 9-ին ամուսինը եկել ու կնոջն անգիտակից է տեսել։Մաքսվելի կոկորդից արյունահոսել է։

Երբ ամուսինը ներս է մտել, երգչուհին դեռ ողջ է եղել, սակայն մեծ քանակությամբ արյուն կորցնելու պատճառով մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Ոստիկանությունը հայտնել է, որ Չարմեյն Մաքսվելի պարանոցը կտրվել է կոտրած բաժակի պատճառով։

Նշենք, որ Brownston խմբի «If You love me» երգն արժանացել է Billboard Music Award-ի, ինչպես նաեւ ներկայացված է եղել Գրեմմիի։



© NEWS.am STYLE