Միլանում անցկացվող Նորաձեւության շաբաթի ընթացքում տարբեր ապրանքանիշեր ներկայացրել են իրենց նոր աշուն-ձմեռ 2015 հավաքածուները։ Պոդիում են բարձրացել նաեւ աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի մոդելները։ Այս անգամ Dolce & Gabbana նորաձեւության տունը հավաքածուն նվիրել է մայրերին՝ «Viva la Mamma!»։
Մադելների հետ պոդիում են բարձրացել նաեւ նրանց երեխաները։
Նոր հավաքածուի գլխավոր խորհրդանիշը կարմիր վարդն է. հենց այն ծաղիկը, որը սովորաբար իտալացիները նվիրում են իրենց մայրերին Մարտ 8-ի կապակցությամբ։
Ստեֆանո Գաբանան նշել է, որ նա վարդի բույրը ասոցացնում է մանկության հետ, քանի որ հենց այդպես էր բուրում նրա մայրիկի շրթներկը։
Հացաքածուում ոչ միայն վարդի թեման չէ, որ աչքի է ընկնում։ Դոմենիկո Դոլչեն ընտրել է իր փոքրիկ զարմիկների եւ զարմուհիների նկարները եւ օգտագործել դրանք որպես նախշեր զգեստների համար։ Ուստի, զգեստները, որոնք ասես մանուկների ձեռքով նկարված լինի, իրականում հենց այդպիսինն են։
Աղբյուրը՝ Buro247