Քամերոն Դիասը՝ սեքսի եւ սոցիալական կայքերի մասին

17:17   2 մարտի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի դերասանուհի Քամերոն Դիասն ամուսնացել է Բենջի Մեդենի հետ եւ շուտով երկվորյակ երեխաներ է ունենալու։

Cosmopolitan պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նա խոսել է սեքսի եւ սոցիալական կայքերի մասին։

«Սեքսը կարեւոր է մարդու եւ ֆիզիկական, եւ հոգեկան առողջության զարգացման համար։ Սեքսը եւ մարզումները մշտապես գեղեցիկ տեսք ունենալու գրավական են։ Կնոջ համար շատ կարեւոր է, որ նա հետեւի իրեն, գտնի հոգեկան հավասարակշռություն. այս հարցում մեծապես օգնում է սեքսը։

Ի դեպ, բավական է օգտվեք սոցիալական կայքերից. դրանք պարզապես փորձարկումներ են  հասարակության վրա։ Դուք նստած սպասում եք, որ ինչ-որ մեկը ընկերության առաջարկ անի ձեզ կամ լայք անի ձեր լուսանկարներն ու գրառումները։ Ինչպիսի՜ հիմարություն»։



© NEWS.am STYLE