Բրիտանիայի երկնքում ՉԹՕ է նկատվել

10:01   3 մարտի, 2015

Բրիտանական Բարուել քաղաքի 41-ամյա մի բնակչուհի վաղ առավոտյան իր բջջային հեռախոսով նկարահանել է երկու տարօրինակ լուսարձակող օբյեկտներ, հայտնել է Mirror-ը։

«Թռչող ափսեները» «պարել են» նրա աչքի առաջ, եւ կինը կարծում է, որ ՉԹՕ է նկատել։

Անհայտ բրիտանուհու նկարահանած կադրերում երեւում են երկու անհասկանալի լույսեր, որոնք երկնքում պտտվում են։ Տեսանյութի հեղինակը հայտնել է, որ հոլովակը նկարահանել է առավոտյան ժամը հինգին, երբ տարօրինակ աղմուկ է լսել։ Կինը վեր է կացել, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում դրսում եւ տեսել երկնքում շարժվող լույսերը։ Նա առանց հապաղելու սկսել է իր բջջային հեռախոսով նկարահանել չբացահայտված թռչող օբյեկտները։

 



© NEWS.am STYLE