Քիմ Քարդաշյանը՝ Adweek-ի նոր ֆոտոշարքում

13:04   3 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Adweek -ի նոր ֆոտոշարքում։ Բացի լուսանկարներից, նա նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ պատմել իր ընտանիքի մասին։ Ֆոտոշարքում, որը բավականին հետաքրքիր անվանում ունի՝ «Որպես աշխարհի ամենահայտնի կին, նա մտադիր է սուպերաստղ դառնալ նաեւ տեխնոլոգիաների աշխարհում», Քիմը հագել է Atsuko Kudo-ի զգեստներ։


Տեխնոլոգիաների թեման պատահաբար չէր ընտրված. Kim Kardashian խաղը 2014թ-ին 74 միլիոն դոլարի եկամուտ է բերել հայտնի աստղին։Նախատեսված է, որ 2015թ-ին խաղից ստացված հասույթը կկազմի ավելի քան 10 միլիոն դոլար։ Քիմն այս հաջողությունը բացատրում է այսպես.

«Այս խաղն այդքան հաջողված էր, քանի որ այն ներկայացնում է իմ կյանքը։ Մենք կարողացել ենք փոխանցել իմ զգացմունքները։ Բացի այդ, խաղն անընդհատ թարմացվում է։ Ես տեղեկացնում եմ իմ ճամփորդությունների մասին, թե ինչ եմ անում այս պահին եւ այլն։ Օգտատերերը խաղում են «իմ կյանքի» խաղը»։



© NEWS.am STYLE