Ջորջ Քլունին առանց կնոջ, Դենի ԴեՎիտոն, Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը՝ բարեգործական երեկույթին

13:36   3 մարտի, 2015

Հոլիվուդյան մի ամբողջ աստղաբույլ մասնակցել է SeriousFun Children's Network New York Gala բարեգործական երեկույթին, որն անցկացվել է նյույորքյան Լինքոլն կենտրոնում։

Ջորջ Քլունին առանց կնոջ, Դենի ԴեՎիտոն, Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը դարձել են այս միջոցառման գլխավոր հյուրերը։ Ի դեպ, երեկոն նվիրված էր լեգենդար դերասան եւ ռեժիսոր Փոլ Նյումանին։

Վերջինս ստեղծել է SeriousFun ընկերությունը, որը կազմակերպում է երեք տասնյակից ավելի մանկական ճամբարներ ու շատ այլ սոցիալական ծրագրեր լուրջ հիվանդություններով տառապող երեխաների համար։


Ջորջ Քլունի եւ Դենի ԴեՎիտո

Մերիլ Սթրիփ

Թոմ Հենքս


Քլեա Նյուման


Դեւիս Լետերման 


Նատալի Քոուլ

 

Լուսանկարները՝ Getty 



© NEWS.am STYLE