Քսենյա Սոբչակը մերկացել է ներկայացման փորձի ժամանակ

14:08   3 մարտի, 2015

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ցուցադրել է իր կիսամերկ մարմինը «Женитьба» ներկայացման փորձի ժամանակ։

Սոբչակն իր միկրոբլոգում վերջերս հայտնել էր իր բոլոր երկրպագուներին, որ մարտի 4-ից նա եւ իր ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը,  խաղալու են «Женитьба» ներկայացման մեջ։

super.ru պորտալի լրագրողներին հաջողվել է դիտել ներկայացման փորձը, որի ընթացքում Սոբչակը մերկացրել է իր մեջքը, իսկ կուրծքը ծածկել է արծաթագույն մի փոքրիկ կտոր։



© NEWS.am STYLE