Comedy Club-ի անդամը՝ Ջենիֆեր Լոպեսի հետ սիրավեպի մասին

15:40   3 մարտի, 2015

Comedy Club-ի անդամ Տիմուր Բատրուտդինովը պատմել է, թե ինչ տեսակ աղջիկներն են նրան դուր գալիս։ Starhit-ին տված հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ կցանկանար սիրավեպ սկսել Ջենիֆեր Լոպեսի հետ, քանի որ վերջինս ասես թաթարուհի լինի։

Տիմուրն իր կարծիքն է արտահայտել Ջենիֆեր Լոպեսի եւ Իրինա Շեյքի մասին։

«Նայելով Իրինայի լուսանկարին՝ ես մտածում եմ ամեն ինչի, բացի ոչ իր նախկին ընկերոջ մասին։ Բայց կարծում եմ, որ աղջիկը չպետք է սահմանափակվի միայն մոդելի աշխատանքով։

Սիրո հարցում տարիքն ինձ համար խոչընդոտ չէ։ Բացի այդ, Ջեյ Լոն հիանալի գենետիկա ունի, որ 45 տարեկանում պահպանել է իր հմայքն ու հիասքանչ տեսքը։ Լոպեսը գեղեցկուհի է։ Շատ քիչ տղամարդիկ կլինեն, ովքեր չեն ցանկանա նման կին տեսնել իրենց կողքին։ Նա պարում է, երգում, օծանելիք թողարկում եւ զբաղվում բարեգործությամբ. ես շատ եմ սիրում այդպիսի ակտիվ եւ նպատակասլաց կանանց։ Բացի այդ, կարծում եմ, որ Լոպեսն ասես թաթարուհի լինի, եւ միայն սա բավական է, որ նա ինձ դուր գա»,- ասել է Տիմուր Բատրուտդինովը։

«Ինձ համար ընտանիքը բիզնես-նախագիծ չէ։ Ինձ պետք է մեկը, ով ավելի կարժեւորի իր ընտանիքը, ոչ թե բեմը։ Ինձ համար կինը պետք է ճաշ պատրաստել իմանա, չծխի եւ սիրի ինձ՝ իմ բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ»։ 



© NEWS.am STYLE