Միսթեր Բինը «հարություն է առել». Ռոուեն Աթքինսոն եւ սելֆի դագաղի հետ

16:02   3 մարտի, 2015

Միսթեր Բինը վերադարձել է։ Հայտնի դերասան Ռոուեն Աթքինսոնը ութ տարի առաջ «հուղարկավորել էր» Միսթեր Բինին եւ չէր պատրաստվում նկարահանվել իր ամենահայտնի կերպարով։ Բայց...

Մարտի 13-ին BBC One հեռուստաալիքով «հարություն է առնելու» Միսթեր Բինը։ Այս ամենը կատարվելու է անգլիական Comic Relief բարեգործական կազմակերպության պատվին։ Նշեք, որ կազմակերպությունը հիմնադրվել է 1985թ-ին Ռիչարդ Քերթսոնի գլխավորությամբ, որի հիմնական նպատակը Եթովպիայում սովամահ երեխաներին օգնելն ու փրկելն էր։ Այժմ կազմակերպությունը նյութապես օգնում է Աֆրիկայի երկրներին, ինչպես նաեւ Բրիտանիայում ապրող աղքատներին։

Բարեգործական նպատակներով վերջերս նկարահանված սքեթչում Բինը գնում է իր ընկերոջ հուղարկավորությանը։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE