Քանիե Ուեսթ. «Ցանկանում եմ Պիկասո կամ ավելի զիլ մեկը դառնալ»

18:43   3 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը, գնացել է Օքսֆորդ. ավելի ճիշտ կլինի ասել՝ այցելել է Oxford Guild Society համալսարանական համայնք Oxford University Museum of Natural History-ում, որտեղ նա հանդիպել ու զրուցել է ուսանողների հետ եւ հայտնել իր մեծ ցանկությունը։

«Եթե  նկարիչ լինել, ուրեմն ես երկրորդ Պիկասոն կլինեի, անգամ ավելի լավ ու ավելի զիլ մեկը։Մարդիկ կարծում են, որ եթե կա մեկը, ով որոշակի բարձունքի է հասել, ուրեմն իրենք չեն կարող հաղթահարել դա։ Նման մտածելակերպը սթրեսի մեջ է գցում ձեզ եւ դուք չեք ցանկանում զարգանալ ու առաջ շարժվել»,-ասել է ռեփերը։

Ի դեպ, Քանիեն խնդրել է, որ ուսանողներից ոչ մեկը չլուսանկարի եւ չնկարահանի իրեն, եւ միայն The Tab ուսանողական շաբաթաթերթն է լուսաբանել այս իրադարձությունը. չնայած որոշ լուսանկարներ հայտնվել են համացանցում։

Երաժիշտը նաեւ պարծեցել է, որ շատ մտերիմ է Բարաք Օբամայի հետ։

«Օբաման զանգում է մեր տուն»,- հայտարարել է Քանիեն։

Բացի ուսանողների հետ հանդիպելուց, երաժիշտը գնացել է նաեւ Լոնդոնում գտնվող Adidas բրենդի խանութ, որտեղ ներկայացված է Yeezy Boots կոշիկի ապրանքանիշի առաջին հավաքածուն։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Wenn



© NEWS.am STYLE