Երգչուհի Լոլիտայի ամուսինը ավտովթարի է ենթարկվել

16:36   3 մարտի, 2015

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Լոլիտայի ամուսինը՝ ֆիթնես-մարզիչ Դմիտրի Իվանովը, ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում։

Նրա վարած «Audi» մակնիշի սեւ ավտոմեքենան մեծապես վնասվել է։Մեքենայի լուսանկարը տեղադրել է ականատեսներից մեկը։ Ըստ նրա՝ հարվածը բավականին ուժեղ է  եղել եւ անգամ անվտանգության բարձիկներ են բացվել։

Նույն ականատեսի խոսքով՝ չնայած Իվանովի դեմքը, ծնոտը եւ ատամները վնասվել են, սակայն Դիմտրին հիվանդանոց չի գնացել։

Միջադեպի մասին դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այժմ հետաքննություն է անցկացվում։

 

 

Աղբյուրը՝ zvezdanutye.com



© NEWS.am STYLE