Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը եւ ռեալիթի շոու, թե ինչպես է Բոբի Քրիստինան պայքարում իր կյանքի համար

17:40   3 մարտի, 2015

Հյուսթոնների ընտանիքը որոշել է նոր ֆիլմ նկարահանել, թե ինչպես է Բոբի Քրիստինան պայքարում իր կյանքի համար, հայտնել է TMZ-ը։

Հավանաբար, Հյուսթոնները որոշել են հետեւել Քարդաշյանների օրինակին եւ նոր հեռուստածրագիր են նկարահանում, որին մասնակցելու են Բոբի Քրիստինայի երկու հորաքույրերը, եղբայրը եւ նրանց երեխաները։ Հատկանշական է, որ Բոբի Քրիստինան ֆիլմում չի հայտնվելու։

Ի դեպ, ֆիլմում բավականին «թեժ» քննարկումներ են լինելու։ Օրինակ, հորաքույր Լեոլան մեղադրել է հարազատներին, որ հենց նրանք են դրդել Քրիստինային թմրանյութեր օգտագործել։ Իսկ ընտանիքի մյուս հորաքույրը պնդում է, որ աղջիկը սկսել է թմրանյութեր օգտագործել իր հանգուցյալ մայրիկի հետ եւ այլն։

 Նշեք, որ ավելի վաղ բժիշկները հրաժարվել էին Ուիթնի Հյուսթոնի դստերը կոմայից դուրս բերելու փորձ անել։



© NEWS.am STYLE