Ինչպես է տոնել իր 27-ամյակն Անուշիկ Ալավերդյանը

19:45   3 մարտի, 2015

Երեկ՝ մարտի 2-ին, երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նշել է իր 27-ամյակը։ Երգչուհու համար այս տարի առանձնահատուկ տարեդարձ է եղել։

«Ամեն տարի մեծ շուքով եմ տոնել։ Այս տարի որոշեցի միայն ընտանիքիս անդամների հետ նշել։ Եվ հենց նրանք էլ ամուսնուս հետ առաջինը շնորհավորեցին ինձ։ Այս տարի ինքս ինձ համար տորթ էի պատրաստել»,- ասաց Անուշիկը։

Երգչուհին առավոտից շնորհավորական բազում բարեմաղթանքներ է ստացել. «Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, երկրպագուներիս իրենց ջերմ մաղթանքների համար»։

Իսկ երեկոն նա իր ամուսնու հետ է անցկացրել՝ Երեւանի ակումբներից մեկում, որտեղ երգում է իր ընկերուհի Մարինե Հակոբյանը։

«Յուրահատուկ երեկո էր։ Հանգիստ եւ լի դրական էմոցիաներով»,- նշեց երգչուհին։

Անուշիկն ամեն տարի տարեդարձի տորթի մոմերը փչելիս մի երազանք է պահում՝ լինել առողջ։

NEWS.am STYLE-ը նույնպես շնորհավորում է երգչուհուն ՝ մաղթելով առողջություն, անասելի երջանկություն եւ հարատեւ սեր։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE