Հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը համերգ կունենա Երեւանում

18:23   3 մարտի, 2015

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա Հայաստան՝ եւս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին: 
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը: 

Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի  Ռակոցի-մարշը:

Փառատոնի` այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 
Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,
ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  
աջակցությամբ:


Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից 
շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի 
Դաշնամուրի կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։

Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն 
արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։



© NEWS.am STYLE