Կոնչիտա Վյուրսթը Բեռլինում ներկայացրել է իր ինքնակենսագրությունն ու նոր երգը

18:05   3 մարտի, 2015

Այսօր Բեռլինում Կոնչիտա Վյուրսթը ներկայացրել է իր ինքնակենսագրությունն ու նոր երգը։ DW-World-ը հայտնել է, որ 26-ամյա երգչուհին նոր գիրք է հրապարակելու, որտեղ ներկայացնելու է իր կենսագրությունը։ Գիրքը կոչվելու է «Ich, Conchita. Meine Geschichte» («Ես Կոնչիտան եմ։ Իմ պատմությունը»), որտեղ Թոմ Նոյվիրթը պատմելու է իր դժվարին ճանապարհի, բեմում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու, «Եվրատեսիլում» հաղթելու մասին։

Իսկ նրա նոր երգը կոչվում է «You are Unstoppable», որը ժամանակակից եւ նվագախմբային երաժշտության համակցությունն է։



© NEWS.am STYLE