Մըրայա Քերիի նախկին ամուսինը՝ ալկոհոլ, սեքս-պարեր, Ճամայկա

11:35   4 մարտի, 2015

Վերջին լուրը, որ տարածվել էր Մըրայա Քերիի նախկին ամուսնու՝ Նիք Քենոնի մասին այն էր, որ Սուրբ Վալենտինի օրը վերջինիս «բռնացրել էին» Նիկոլ Մերֆիի՝ Էդի Մերֆիի նախկին կնոջ հետ։ Փաստորեն, կարելի է ասել, որ Քերիից բաժանվելուց հետո Նիքը լիովին տրվել է խրախճանքներին՝ մեկնելով Ճամայկա՝ ալկոհոլով, սեքսուալ կանանցով եւ ռեգգի երաժշտությամբ լի կղզի-պետություն։

Նիքը ընկերների հետ մի լավ զվարճացել է, երբ վերջիններիս մոտեցել են գեղեցկուհիներ, եւ նրանք միասին սկսել են թվերկինգ պարել։ Եվ այս ամենը նկատել ու նկարահանել է TMZ-ի թղթակիցը։

Նշենք, որ Մըրայա Քերին եւ Նիք Քենոնը ամուսնալուծվել են 2014թ-ին։ Նրանք ունեն երկվորյակ երեխաներ՝ Մոնրո Քենոնը եւ Մորոկան Սքոթ Քենոնը։



© NEWS.am STYLE