Քիմ Քարդաշյանի դուստրը տարեկան 4000 ֆունտ ստեռլինգ վճարով մասնավոր ակումբ է հաճախել

13:04   4 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դուստրը տարեկան 4000 ֆունտ ստեռլինգ վճարով «Purple Dragon» մասնավոր ակումբ է հաճախում։

Երեխան դեռ երկու տարեկան էլ չկա, բայց Քանիե Ուեսթն ու Քրիս Ջեները նրան սեւ լեգինսներ են հագցրել եւ գնացել մանկական ակումբ, որտեղ կան լողավազան, մանկական խոհանոց, մեծ խաղահրապարակ, բազմաթիվ խաղալիքներ (որոնք շաբաթական երեք անգամ փոփոխվում են), իսկ մեծահասակների համար կան հատուկ սենյակներ, ընթերցասրահներ եւ այլն։

Փոքրիկ Նորթի հայացքից կարելի է հասկանալ, որ այս միտքը նրան այնքան էլ չի ուրախացրել։

Նշենք, որ Քանիե Ուեսթը գնացել էր Օքսֆորդ, որտեղ զրուցել էր ուսանողների հետ ու հայտնել իր մեծ ցանկությունը՝ դառնալ Պիկասոյից ավելի զիլ մեկը։ Նա նաեւ այցելել էր Լոնդոնում գտնվող Adidas բրենդի խանութ, որտեղ ներկայացված է «Yeezy Boots» կոշիկի ապրանքանիշի առաջին հավաքածուն։


 

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ REX, Barcroft Media, Wenn, Xposure



© NEWS.am STYLE