Ռուսական «Ձայնը» նախագծի մասնակիցը ավտովթարի է ենթարկվել

14:06   4 մարտի, 2015

Անդրեյ Գրիզլին, ով ռուսական «Ձայնը» նախագծում Լեոնիդ Ագուտինի թիմից էր, ավտովթարի է ենթարկվել։ «Дни»-ն հայտնել է, որ երգիչը վերջերս Audi մակնիշի ավտոմեքենա էր գնել, որին Մոսկվայի կենտրոնում բախվել է BMW Х3 մակնիշի մեկ այլ մեքենա։

«Ես բավականին փորձառու վարորդ եմ եւ երբեք ավտովթարի չեմ ենթարկվել։ Պատահարից հետո մոտեցա ավտովթարի մեղավորին։ Պարզվեց, որ վարորդը կին էր։ Նա սկսեց ներողություն խնդրել եւ ասաց, որ չի նկատել լուսացույցը։ Երբ ես մեքենայի սրահում թափված դիմափոշի տեսա, հասկացա, որ աղջիկն իսկապես չի ստում. նա չի նկատել լուսացույցը, քանի որ շպարվում էր ղեկին։ Սիրելի կանայք, խնդրում եմ, ղեկին մի շպարվեք»,- ասել է երգիչը։



© NEWS.am STYLE