Քիմ Քարդաշյանի նոր սեքսուալ սելֆիները

14:38   4 մարտի, 2015

Մինչ Քանիե Ուեսթը Լոնդոնում է (հայկական ձեւով ասած՝ «խոպանում է»), նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը որոշել է գրգռել ամուսնուն՝ Instagram-ում տեղադրելով նոր սեքսուալ սելֆիները։ 34-ամյա աստղը ներկայացել է Balmain բենդի նոր զգեստով։


Իսկ երեկ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Adweek-ի նոր ֆոտոշարքում։ Բացի լուսանկարներից, նա նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ պատմել իր ընտանիքի մասին։ Ֆոտոշարքում, որը բավականին հետաքրքիր անվանում ունի՝ «Որպես աշխարհի ամենահայտնի կին, նա մտադիր է սուպերաստղ դառնալ նաեւ տեխնոլոգիաների աշխարհում», Քիմը հագել է Atsuko Kudo-ի բրենդի զգեստներ։



© NEWS.am STYLE