Դի Կապրիոն օրական 4500 դոլարով վարձով է տվել իր առանձնատունը

15:43   4 մարտի, 2015

Ցանկանում եք ձեզ զգալ Լեոնարդո դի Կապրիոյի տեղում։ Ուրեմն, այս առաջարկը հենց ձեզ համար է...

40-ամյա Դի Կապրիոն օրական 4500 դոլարով վարձով է տվել իր առանձնատունը։ Դերասանը հինգ մեծ առանձնատուն ունի ԱՄՆ-ում  եւ պարզ է, որ չի կարող միանգամից մի քանի տեղ ապրել, եւ ահա որոշել է վարձով տալ դրանցից մեկը։ 

Առանձնատունն ունի վեց ննջարան, յոթ լոգարան։ Այն կառուցվել է 1964թ-ին երգչուհի Դինա Շորի համար։



© NEWS.am STYLE