Քերի Անդերվուդը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

16:05   4 մարտի, 2015

Փետրվարի 27-ին լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի դերասանուհի 31-ամյա քանթրի-երգչուհի Քերի Անդերվուդի եւ նրա ամուսնու՝ 34-ամյա հոկեյիստ Մայք Ֆիշերի առաջնեկը։ Զույգը որդի է ունեցել, ում անվանակոչել են Այսայա Մայքլ։ Այս մասին հայտնի է դարձել այսօր, քանի որ երգչուհին Instagram-ում տեղադրել է որդու լուսանկարը եւ գրել.

«Փոքրիկ ձեռքերն ու ոտքերը։ Փետրվարի 27-ին Աստված մեզ մի հրաշք-նվեր է ուղարկել մեզ՝ Այսայա Մայքլ Ֆիշերին»,- գրել է Քերի Անդերվուդը։



© NEWS.am STYLE