Ռիհանայի նախկին ընկեր Քրիս Բրաունը 9 ամիս առաջ հայր է դարձել

16:35   4 մարտի, 2015

Քերի Անդերվուդի մայր դառնալուց հետո միանգամից տարածվել է եւս մեկ լուր։ Ռիհանայի նախկին ընկերը՝ Քրիս Բրաունը, 9 ամիս առաջ հայր է դարձել, տեղեկացրել է TMZ-ն։

Ի դեպ, երեխայի մայրը Քրիսի ընկերուհին՝ Կարուչի Թրենը չէ. (նա վերջերս լքել է հայտնի երգչին), այլ 31-ամյա մոդել Նիան։ Վերջինս հայտնել է, որ իր եւ Քրիսի միջեւ ընկերական հարաբերություններ են։

Քրիս եւ Քարուչի

Քրիսի դստեր անունը դեռ հայտնի չէ։

Քրիսը հավանաբար չի հաստատի այս լուրերը, իսկ վերջերս Hot 97-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ այլեւս ոչ մի անձնական գաղտնիք չի բացահայտելու եւ պատրաստ է խոսել միայն իր երաժշտական գործունեության մասին։



© NEWS.am STYLE