Ռոբերտ Պատինսոնը որոշել է ամուսնանալ

17:07   4 մարտի, 2015

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը իր սիրելիին՝ երգչուհի Տալիա Բարնեթին (ով առավել հայտնի է FKA Twigs անունով), նշանադրության մատանի է նվիրել։

EOnline-ը տեղեկացրել է, որ լրագրողները կարողացել են զբոսնելիս «բռնացնել» 28-ամյա Պատինսոնին եւ 26-ամյա Տալիա Բարնեթին, ում մատին շատ նուրբ մատանի է եղել։ Դերասանը խոստովանել է, որ չնայած իր ընտրյալի յուրահատուկ արտաքինին՝ իր ընտանիքի անդամները մեծ սիրով են ընդունել աղջկան։

«Ռոբերտը մտադիր է ամուսնանալ Տալիայի հետ։ Դերասանը նրա հետ իրեն շատ երջանիկ ու խաղաղ է զգում։ Նրանք արդեն վաղուց ասես մեկ ամբողջություն լինեն»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE