Լիլիթ Հովհաննիսյանը նոր դուետ է պատրաստում

18:42   4 մարտի, 2015

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով տեւական ժամանակ է` նորությամբ հանդես չէր եկել, դուետ է պատրաստում իր երկրպագուների համար:

Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որի միջոցով բացատրել է իր «լռության» պատճառը. «Վերջին ժամանակահատվածում զբաղված էի իմ նոր դուետի աշխատանքներով»,-գրել է նա:

Թե ում հետ է Լիլիթը զուգերգ կատարել, դեռ պարզ չէ: Երգչուհին խոստացել է տեղադրել երգի անոնսն իր էջում:



© NEWS.am STYLE