Ռուս հայտնի դերասանը «պատերազմում է» եղբոր հետ ժառանգության համար

18:15   4 մարտի, 2015

Ռուս հայտնի դերասանը Ալեքսանդր Դոմոգարով հերթական սկանդալի կենտրոնում է։ «Գարդեմարին» եւ «Թուրքական շքերթ» ֆիլմերի աստղը երկար տարիներ պայքարում է իր հարազատ եղբոր դեմ։

Պարզվել է, որ Ալեքսանդրը ժառանգության համար «պատերազմում» է եղբոր՝ Անդրեյի հետ։

«Անդրեյի եւ Ալեքսանդրի կյանքում շատ չպարզված հարցեր կան։ Նրանք տարբեր մարդիկ են։ Նրանց ծնողների մահից հետո Դոմոգարով իր տուն է տարել նրանց հայրական տան կահույքը, որը նա գտել էր եղբոր ավտոտնակում՝ փոշիով ծածկված։ Ամեն անգամ երբ եղբայրը գալիս  է, նստում է այդ բազմոցին եւ լռում։ Նա ժամերով կարող է նստել այս բազմոցին եւ ոչինչ չասել»,- «Экспресс газета»-ն մեջբերել է ոմն Պավել Անտոնովիչի խոսքերը։



© NEWS.am STYLE