ՄԱՐՏԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 մարտի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ աստղերը կտրականապես արգելում են շտապել, հատկապես սիրային հարաբերություններում ստեղծած իրավիճակներում:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա ամենահիասքանչն է այս աշխարհում, իսկ դա, ինչպես հայտնի է, աստղային հիվանդության նախանշան է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր շատ հավանական է, որ խնդիրներ ունենաք ձեր սիրելիի ծնողների հետ: Նրանք կարող են անակնկալ այցելել ձեզ եւ սկսել կառավարել, օրինակ, թե դուք ինչպես եք դաստիարակում ձեր երեխաներին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ համար ստեղծել այն աշխարհը, որը ձեզ անհրաժեշտ է: Միգուցե դրա հիմնական պատճառը լինի այն, որ դուք չեք հասկանում, թե ձեր սիրելին ինչ է ցանկանում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք բավականին կոպիտ սխալներ կանեք ձեր անուշադրության պատճառով: Սակայն ձեր սիրելին ամեն ինչ կանի, որպեսզի դուք հետագայում չփոշմանեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ կհակաճառեք ձեր սիրելիին, ընդ որում` ոչ այնքան այն պատճառով, որ նա իսկապես սխալ բան կասի կամ կանի, այլ սեփական չկամության: Աշխատեք, սակայն, չափը չանցնել:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեք դուք նրանից եւ, կարեւորը, ինչու: Նա կարծում է, որ ձեր սպասելիքներն անտրամաբանական են եւ անհասկանալի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիին վերաբերվեք ինչպես ծնողը վերաբերվում է իր երեխային: Եղեք համբերտար եւ իմաստուն նրա անմիտ քայլերի նկատմամբ:

 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր լավ օր է հակառակ սեռի ձեր ընկերներից մեկի հետ սեթեւեթելու համար: Նախ, կվերհիշեք ձեր այդ կարողությունը, հետո` ընկերը հաստատ շարունակություն չի տա ձեր սիրախաղին, իսկ երրորդ` միգուցե եւ տա, եւ այդ դեպքում դուք կլինեք այն երջանիկներից, ով ընտանիք կկազմի իր ընկերոջ հետ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ավելի լավ է օպերատիվ կերպով ավարտին հասցնեք այն աշխատանքը, որը ծանր բեռի պես կընկնի ձեր ուսերին: Նման բեռ կդառնա այսօր նաեւ ձեր սերը, այնպես որ` ստիպված եք նաեւ դա հաղթահարել: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է ընտրություն կատարեք լավի եւ լավագույնի միջեւ: Այլ կերպ ասած, եթե ձեզ սիրահարված են կամ դուք սիրում եք մի քանի հոգու, դուք հենց այսօր պետք է հրաժարվեք մեկից` հանուն մյուսի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզանից ստանդարտ հաճոյախոսություններից բացի այլ բան լսել: Այնպես որ, աշխատեք ինչ-որ նոր, օրիգինալ բան մտածել, որը նրան կզարմացնի:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE