Aston Martin DB10 vs Jaguar CX75. Ջեյմս Բոնդի կատաղի մրցարշավը Հռոմում

13:13   5 մարտի, 2015

Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ իրենց «հարաբերություններն» են պարզել Aston Martin DB10 (Բոնդի մեքենան) եւ Jaguar CX75 (այսպես կոչված՝ չարագործի մեքենան)։

Բոնդի մեքենան - Aston Martin DB10  

 

Չարագործի մեքենան - Jaguar CX75 

Նոր «Սպեկտր» ֆիլմի նկարահանումները անցկացվում են Հռոմում, որտեղ Տիբրի ափին պետք է տեղի ունենար այս երկու գերհզոր մեքենաների մրցարշավը, որի վերջում մեքենաներց մեկը պետք է հայտնվեր ջրի մեջ. սակայն ինչպես տեսնում եք գործը դրան չհասավ։

Իսկ ինչ վերաբերում է Բոնդի դերակատար Դենիել Քրեյգին, ապա նա իր «հասանելիքը» խաղալուց հետո հեռացել է Հռոմից՝ գործը թողնելով կասկադյորներին եւ հատուկ մասնագետներին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP, EP



© NEWS.am STYLE