«Եվրատեսիլ 2015». Ավստրալիան ընտրել է իր մասնակցին

15:07   5 մարտի, 2015

Ավստրալիան ընտրել է իր մասնակցին, ով ներկայացնելու է այս երկիրը «Եվրատեսիլ» մրցույթին։ 2015թ-ին այս պատվին արժանացել է Գայ Սեբաստիանը, հայտնել է BBC-ին։

Երգիչ եւ երաժիշտ Գայ Սեբաստիանը հաղթել է ավստրալական «Դարձիր աստղ» մրցույթը, որից հետո չորս ալբոմ է թողարկել եւ մեծ ճանաչում ձեռք բերել երկրում։



© NEWS.am STYLE