Մըրայա Քերիի նախկին ամուսինը առանձնատուն է գնել՝ երեխաներին «թաքցնելու» համար

16:06   5 մարտի, 2015

Մըրայա Քերինի նախկին ամուսինը՝ Նիք Քենոնը, հիփոթեքով առանձնատուն է գնել Նյու Ջերսիում։ Նա 3 միլիոն դոլար է ներդնել առանձնատունը գնելու հարցում։ Նիքը այստեղ պատրաստվում է պապարացիներից «թաքցնել» իր երեխաներին՝ 3-ամյա Մոնրոյին եւ Մարոլոանին։

Նիքի գնված նոր առանձնատունն ունի վեց ննջասենյակ եւ ութ լոգարան։ Ամեն ամիս նա ստիպված է վճարել 11 հազար դոլար, մինչեւ կմարի ամբողջ գումարը։

TMZ-ն հայտնել է, որ Նիքի մայրիկը կօգնի նրան տունը կահավորելու հարցում, որպեսզի ոչինչ Մըրայա Քերիին չհիշեցնի։






© NEWS.am STYLE